112548 դիտում
23:31 07-12-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ոստիկանության աշխատակցի Mercedes-ն առևանգել են, որից հետո առևանգողները վթարի են ենթարկվել՝ բախվելով մեկ այլ Mercedes-ի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցի գետափնյա հատվածում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-դ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։
Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սուրեն Խաչատրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+