211652_close_icon
views-count1360 դիտում article-date 15:26 08-12-2017

Պերուում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պերուի նախագահին

Դեկտեմբերի 5-ին Պերուում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մկրտումյանի և Պերուի նախագահի միջև տեղի ունեցավ կարճատև առանձնազրույց, որի ընթացքում կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հանձնառությունը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը և միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր