5040 դիտում
11:40 08-12-2017
Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի զարգացման հիմնադրամում կոնկրետ պատասխանատուի նշանակումը, որը կհամակարգի Վանաձորի զարգացման հայեցակարգի և «մաստեր պլան»-ի, քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման, կանաչապատման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև բրենդավորման, ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ ծրագրերի մշակման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
12:15 28-04-2014
ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
1163 դիտում
16:43 09-06-2014
ՀՀ ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
1003 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
628 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
616 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար