211652_close_icon
views-count10149 դիտում article-date 15:14 08-12-2017

Ռուսաստանցիների մեկ քառորդը խոստովանել է պաշտոնյաներին կաշառք տալու մասին

Ռուսաստանի գլխավոր դատախազության կայքում անցկացված վիրտուալ հարցման մասնակիցների 25 տոկոսը խոստովանել են, որ չինովնիկներին կաշառք են տվել: 15 տոկոսը հրաժարվել են պատասխանել հարցին: Այս տվյալները ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է դատախազության հակակոռուպցիոն վարչության պետ Ալեքսանդր Ռուսեցկին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28904809.html]«Ազատությունը»[/url]: ՌԴ ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ 2016 թվականին Ռուսաստանում կաշառքի միջին չափը աճել է 75 տոկոսով: Ըստ Transparency International միջազգային կազմակերպության՝ ռուսների մեկ երրորդը հայտնել են, որ վերջին 12 ամիսների ընթացքում առնվազն մեկ անգամ կաշառք են տվել: Կազմակերպության կոռուպցիայի ընկալման 2016-ի տարեկան զեկույցում Ռուսաստանը 131-րդ տեղում է:

Նմանատիպ նյութեր