6920 դիտում
16:26 08-12-2017
Ապօրինի հարստացած պաշտոնյաների չենք կարող ձերբակալել. մարդու իրավունքների խնդիր կա․ Սուրեն Քրմոյան
«Շատ և շատ այլ երկրներում, որտեղ նմանատիպ մեթոդներ են կիրառվում, այնուհետև արձանագրվում են խոշորագույն խախտումներ մարդու իրավունքների մասով։ Եթե այդ գինն ենք ուզում վճարել, դա պետք է քննարկել, բայց համենայնդեպս մենք որպես ժողովրդավարական պետություն, որը մարդու իրավունքներն է հարգում, պետք է իր գործիքակազմով արդյունքի հասնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով ապօրինի հարստացման դեմ պայքարի միջազգային փորձին։
Արդարադատության փոխնախարարն, այնուամենայնիվ, հուսով է, որ եթե պաշտոնատար անձը հանցանք գործի, և դա քրեական օրենսգրքով նախատեսված ապօրինի հարստացման հանցակազմի ներքո կլինի, ապա պատասխանատվության կենթարկվի։
Քրմոյանը կարծիքով՝ Հայաստանում կոռուպցիան միայն պետական համակարգում չէ։ Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան առկա է նաև հանրային ծառայություններում, բիզնեսում, խոշոր կորպորացիաներում և այլ ոլորտներում։
Նա նաև հայտնեց, որ օրենքի քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկները տեղ են գտել ապօրինի հարստացման մասին օրենքում։
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
19:04 01-02-2017
Կառավարությունը կոռուպցիան վերացնելու պայքարում օգտագործելու է նոր գործիքներ. Սուրեն Քրմոյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»