6499 դիտում
19:26 08-12-2017
Մուսուլմանական երկրներոմ ԱՄՆ-ի որոշման դեմ բողոքի մեծ ցույցեր են տեղի ունենում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մի շարք մուսուլմանական երկրներում այսօր բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։
Հորդանանի մայրաքաղաք Ամանում հինգերորդ նամազից հետո երթ է սկսվել, որին մասնակցել են խորհրդարանի անդամներ, մի շարք քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու հասարակ մարդիկ։
Թուրքիայի Ստամբուլ, Անկարա, Բուրսա, Քոնյա, Էսքիշահր, Մանիս քաղաքներում ևս երթեր են անցկացվել, որոնք ղեկավարել են հասարակական կազմակերպություններ։ Ոստիկանությունը չի միջամտել երթերին։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ևս բողոքի ցույց է անցկացվել, հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ազհարի հրապարակում գտնվող մզկիթի մոտ։ Նրանց ձեռքին եղել են պաղեստինյան դրոշներ և վանկարկել են «Երուսաղեմը արաբական է, ոչ արևմտյան և ոչ արևելյան, հոգով և արյունով՝ պաղեստինցի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
#UluCami#Diyarbakır#TurkiyeKudusIcinAyakta pic.twitter.com/GlldDxN8KL
— Güneydoğu SONDAKİKA (@GDSonDakika) 8 декабря 2017 г.
Thousands of women joined protest in Amman against Trump’s decision on Jerusalem pic.twitter.com/EJSC5eXM0d
— elisa oddone (@AglaiaTalia) 8 декабря 2017 г.
Նմանատիպ նյութեր
6902 դիտում
17:31 26-02-2017
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի են ունենում հակառուսական ցույցեր
3806 դիտում
11:12 14-10-2020
Աշխարհով մեկ տեղի են ունենում ցույցեր՝ ի զորակցություն Արցախի ու Հայաստանի․ ինֆոգրաֆիկա
Այս բաժնից
1675 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել
826 դիտում
23:36 19-10-2024
Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
1129 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր