211652_close_icon
views-count82367 դիտում article-date 18:00 09-12-2017

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Կոշ գյուղում եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 35–ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝ 33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ: Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Մնացականյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում բացատրությոն է տվել և բաց թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր