211652_close_icon
views-count92022 դիտում article-date 12:47 16-02-2020

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի ոստիկանները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառաողները, մոտենալով նրանց, պարզել են՝ նրանք են՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն: Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահագն Աղգաշյանը: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ վիճաբանութունը տեղի է ունցել նշված անձանց և Աշտարակ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վանիկ Ն.-ի, 15-ամյա Արմեն Տ.-ի և 14-ամյա Սարգիս Ս.-ի միջև, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ին դանակահարել է Արմեն Տ.-ն: Վերջինս ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը՝ մասնակի կոտրված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների մի մասը սովորում է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, մի մասն էլ՝ Փարաքար գյուղի դպրոցում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր