211652_close_icon
views-count4281 դիտում article-date 10:37 13-12-2017

Արտախորհրդարանական ուժե­րը մատնված են անգործության. օրակարգը սպառված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտախորհրդարանական ուժե­րը կամա, թե ակամա դատապարտված են անգործության: Այս առումով պատահական չէ, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀԺԿ-ն, ո՛չ ՀՎԿ-ն, ո՛չ «Ազատ դեմոկրատները», որ ներկայացված էին նախորդ գումարման խորհրդարանում, ակտիվ քաղաքա­կան գործունեություն չեն ծավալում: Չնայած, մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ այսօր քաղաքական գործունե­ություն ծավալելու «թեմա չկա», քաղաքական օրակարգը, որպես այդպիսին, սպառված է, և այս առումով ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչնե­րը, իրենք ժամանակավոր դադար են վերցրել: Իսկ նրանց ակտիվացումը կարելի է սպասել միայն հաջորդ ընտրությունների նախաշեմին, երբ կրկին ձեռնամուխ լինեն այդ իրադարձությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր