211652_close_icon
views-count7086 դիտում article-date 09:19 24-03-2018

Բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում անգործության մատնված Էթիկայի հանձնաժողովին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որ հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, նրա տեղակալ Արմեն Խուդավերղյանը՝ 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնա­ժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, էդգար Շաթիրյանը և Լիլիթ Պետրոսյանը՝ 1 մլն 50 հազար դրամի չափով: Չնայած այս ամենին՝ Էթիկայի հանձնաժողովն ըստ էության որևէ գործունեություն չի ծավալում տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների՝ բացառությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ներկայացված դիմումի, և նրա ««Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ» արտահայտությունը հանձնաժողովը համարել է էթի­կայի խախտում՝ առանց որևէ իրավական կամ քաղաքական հետևանքների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր