211652_close_icon
views-count1898 դիտում article-date 18:07 13-12-2017

Վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր է քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր