7373 դիտում
16:00 14-12-2017
Հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը կպարզեցվի
Կառավարության նիսոտւմ վարչապետը կարևորել է հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման խնդիրը:
«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքանակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, համապատասխան դիմումների մերժման հիմքերը հստակ չեն, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը կքննարկվի շահագրգիռ այլ մարմինների հետ։
Նմանատիպ նյութեր
2781 դիտում
16:07 09-02-2017
Կներդրվի գնումների մասնակի կենտրոնացված համակարգ. կպարզեցվի գնման գործընթացը
9037 դիտում
15:12 16-11-2017
Կպարզեցվի շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը
Այս բաժնից
688 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին