4206 դիտում
19:40 14-12-2017
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և «IRZ» հիմնադրամի բաժնի ղեկավարի հետ
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև:
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա. Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը` շեշտելով կազմակերպության հետ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված` հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր:
Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և կարևորեց այն փաստը, որ կարճ ժամանակամիջոցում համագործակցությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել:
Վերջում կողմերի միջև համագործակցությունը, այդ թվում նաև թիրախային քրեակատարողական հիմնարկների ներգրավմամբ, շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:
[b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2462 դիտում
18:34 27-05-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է IRZ-ի Հարավկովկասյան բաժնի ղեկավարին
3826 դիտում
19:14 07-07-2016
Գեներալ–մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ
Այս բաժնից
1570 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա