211652_close_icon
views-count77760 դիտում article-date 20:08 14-12-2017

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 38–ամյա մայրը պնդում է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություններ են ունեցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները որոնում են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ռոբերտ Հ.-ին, ով կասկածվում է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 14-ամյա Հ. Լ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է երեխայի մայրը՝ 38-ամյա Լ. Մ.-ն, ով հայտնել է, որ Ռոբերտ Հ.-ն դեկտեմբերի 10-ին տան ննջասենյակում է կատարել իր սև գործը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր