211652_close_icon
views-count228350 դիտում article-date 20:46 14-12-2017

Երևանում տեսախցիկները արձանագրել են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն՝ եզդի Ճակոյի եղբոր տղայի ու նրա ընկերների «գաստրոլները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Երիցյանի կողմից շարունակվում է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Խդր Ամոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանցագործության վայրում ինչպես է տեղի ունեցել միջադեպը, որը տեսանկարահանվել է տեսախցիկների կողմից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073091/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Երիցյանի որոշմամբ՝ հուլիսի 21-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով, և որպես մեղադրյալ էր ներգրավվել Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Խդր Ամոյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ավագ քննիչ Ա. Երիցյանի որոշմամբ, Խ. Ամոյանը, ով աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ, ստորագրությամբ ազատ էր արձակվել, բնակության վայրից չհեռանալու պայմանով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր