4289 դիտում
23:48 14-12-2017
Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայությունը. ՀՀ Նախագահ
«Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայություն։Ժամանակները փոխվում են, փոխվում է մեր գործողությունների տրամաբանությունը։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայությունը, տրամաբանությունը։ Իսկ ով է ասել, որ եթե ունենանք հանճարեղ զորակոչիկ, նրան տանելո՞ւ ենք բանակ։
Կառավարությունը պետք է համոզված լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին։ Իհարկե, ընդդիմադիրները ներկայացնում են, թե վերացվում է տարկետման իրավունքը։ Չի վերացվում։ Մյուս կողմից խոսում են, թե սոցիալական անարդարություն կա, հարուստների զավակները չեն ծառայում։ Իսկ տարկետման իրավունքից այսօր ո՞վ է օգտվում։ Ակնհայտ է, որ բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բուհերում։ Սա ազդելու է բուհական համակարգի վրա, բարձրանալու է ուսման որակ։ Սովորելու են նրանք, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ։ Հինգ-տասը տարում բեկումնային փոփոխություն կունենանք կրթական համակարգում»։
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
21:01 29-09-2014
Պաշտում եմ «Բարսելոնա»-ի ֆուտբոլային փիլիսոփայությունը. Լորան Բլան
19893 դիտում
10:37 15-11-2017
Տարկետումը վերացվեց. Ազգային ժողովն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
10716 դիտում
14:24 03-03-2022
20-ամյա երիտասարդի տարկետումը դադարեցվեց. նա ուսանում է ոչ թե համալսարանում, այլ քոլեջում
Այս բաժնից
646 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
490 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
997 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ