60713 դիտում
21:49 15-12-2017
Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարգելվի
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
Նախագիծն այսօր տեղադրվել է «[url=https://www.e-draft.am/projects/618]e-draft.am» [/url] իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի եւ ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշում է.
2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքի մասին»:
Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:
Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:
Նախագծով առաջարկվում է նաեւ թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:
Նմանատիպ նյութեր
22843 դիտում
13:41 08-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը
5932 դիտում
12:42 11-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը
Այս բաժնից
982 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1969 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2575 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը