5923 դիտում
12:42 11-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը
Այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:
«Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր»,-ասաց Վահան Մարտիրոսյանը և նշեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից:
Նա նշեց նաև, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և վերջիններս, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները:
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
15:15 28-02-2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի ապրիլի 1-ից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
21885 դիտում
17:08 18-01-2018
Ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր