5382 դիտում
22:48 15-12-2017
«Նկարիչները հայոց բանակին» ցուցահանդես-աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Նկարիչները հայոց բանակին» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված է հայ ժամանկակից նկարիչների շուրջ 70 աշխատանք: Սա ԱՄՆ-ում` Նյու-Յորքում կայանալիք բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունն է։ Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Վիգեն Սարգսյանը շրջել է Ժամանակակից արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսում, զրուցել արվեստագետների հետ, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել նկարիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին