17727 դիտում
23:34 16-12-2017
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանին ցնցել են Դոնալդ Թրամպի խոսքերը
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, թե իրեն «ցնցել» է այն լուրը, որ նախագահ Դոնալդ Թրամպը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին գովեստի խոսքերի համար:
Պուտին-Թրամպ հեռախոսազրույցը կայացել էր դեկտեմբերի 14-ին՝ ամերիկյան ղեկավարի նախաձեռնությամբ: Պուտին ասել է, որ Թրամպի օրոք կարելի է տեսնել որոշ «լուրջ ձեռքբերումներ ԱՄՆ-ի տնտեսությունում»: Սպիտակ տանը նշել էին, որ Թրամպը Պուտինին շնորհակալություն էր հայտնել նման գնահատականի համար:
Մակֆոլը հայտարարել է, թե զարմացած է, որ Թրամպի խորհրդականները նրան թույլ են տվել զանգահարել Պուտինին. «Ինձ ցնցել է, որ այդ զանգը կայացել է: Իմ կարծիքով, դա չի բխում ամերիկյան ազգային շահերից», ասել է Մակֆոլը:
Նմանատիպ նյութեր
5113 դիտում
21:36 13-12-2016
Առնոլդ Շվարցնեգերը կվարի Դոնալդ Թրամպի հեռուստաշոուն
19745 դիտում
19:00 12-11-2017
Դոնալդ Թրամպի կատակը Հյուս. Կորեայի առաջնորդի մասին մեծ տարածում է գտել Թվիթերում
8695 դիտում
15:02 29-11-2017
Հարի Լինեկեր. Կրեմլում իմ հանդերձարանը նման է Դոնալդ Թրամպի վերելակին. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
442 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
637 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
571 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ