211652_close_icon
views-count6758 դիտում article-date 22:54 18-12-2017

Խերսոնում հայկական խաչքար է տեղադրվել

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Խերսոնի Զալաէգերսեգ փողոցի այգում տեղադրվել է հայկական խաչքար: Խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հուշարձանի բացմանը մասնակցել են Խերսոնի շրջանային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականներ, Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից: AnalitikaUA.net-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ համայնքը երկար է սպասել հուշարձանի տեղադրմանը: «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առաջ»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր