5267 դիտում
15:02 19-12-2017
Ձեռք մեկնիր եղբորդ. Գուգարաց թեմը նվիրեց 18-րդ բնակարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն ծրագրով բնակարանամուտ տոնեց ևս մեկ կարիքավոր, տնակաբնակ ընտանիք:
Սրբազան Հոր ձեռամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչ Սարգիս Օչինյանի բազմանդամ ընտանիքին հանձնվեց 18-րդ բնակարանը Կուրթան համայնքում: Սեփական տունը գնվել է «Հայրենիք միության» միջոցով՝ լոսանջելեսաբնակ ամուսիններ Ժիրայր և Էլիզ Շահնազների բարերարությամբ:
Տնակաբնակ այս ընտանիքը նախկինում բնակվել է Կուրթան գյուղում՝ Սարգիս Օչինյանի հայրական տանը, սակայն մեկ տան մեջ 3 և ավել ամուսնացած եղբայրներով անկարող էին բնակվել՝ հաշվի առնելով մանավանդ բազմազավակության հանգամանքը: Սարգիսի ընտանիքը ստիպված տեղափոխվեց Վանաձորի տնակային ավան: Վերջիններս տնակում բնակվում էին արդեն 10 տարուց ավելի: Սարգիսը և Սուսաննան ունեն 5 երեխա՝ 4 աղջիկ և 1 տղա: Ամուսինները մասնագիտություն չունեն և տան կարիքները Սարգիսը հոգում էր բանվորական աշխատանքի դիմաց ստացած չնչին գումարով:
Ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի՝ Օչինյանների նոր բնակարանում կատարվեց տնօրհնյաց կարգ, որի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց տան բոլոր անդամներին և տան փոքրիկ բնակիչներին հանձնեց բնակարանի սեփականության վկայականները, որն իր մեջ ներառում էր նաև տանը կից 4 կտոր վարելահողերն ու խոտհարքը:
Ամուսինները շնորհակալ են և պատրաստակամ՝ զբաղվելու հողագործությամբ և այդ կերպ հոգալու իրենց կենցաղային հոգսերը:
Սրբազան Հայրը շնորհավորեց ընտանիքի անդամներին և բոլոր ներկաներին, ինչպես նաև իր շնորհակալությունն ուղղեց բարերար ամուսիններին, ովքեր լինելով Հայաստանից դուրս՝ երբեք չեն մոռանում ձեռք մեկնել տնանկին և մշտապես բարի գործերով ծառայում են իրենց երկրին:
Սեպուհ Սրբազանը կոչ արեց Օչինյաններին, ինչպես նաև տնակներում բնակվող այլ ընտանիքների ևս՝ երբևէ չհրաժարվել գյուղում ապրելու հնարավորությունից, քանի որ գյուղում մարդիկ չեն փնտրում աշխատանք, այլ ստեղծում են իրենցը՝ անասնապահությամբ և հողագործությամբ… այնինչ քաղաքացու համար ավելի ծանր է հոգալ իր կարիքները գործազրկության հանգամանքի պատճառով:
Օչինյանների բնակարանամուտը շնորհավորելու էին եկել Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը և Գյուլագարակ համայնքի մնացյալ վեց գյուղերի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, համագյուղացիներ, «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հանձնախմբի անդամներ:
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով վերջերս ավարտվեց նաև 19-րդ բնակարանի շինարարությունը Վարդաբլուր համայնքի բնակիչ, տնակաբնակ Մասիս Պապոյանի ընտանիքի համար. այն ևս իրականացվեց Ժիրայր և Էլիզ Շահնազների ֆինանսական նվիրատվությամբ: Սրբազան Հոր ընդառաջումով՝ Պապոյան ընտանիքը կարողացավ գրեթե ավարտին հասցնել տնակին կից կցակառույցը, որն էլ ապագայում կլինի իրենց սեփական տունը:
Ի ուրախություն բոլորիս՝ Սրբազան Հայրը հայտնեց նաև, որ մինչ Սուրբ Զատիկ՝ բնակարանամուտ կտոնեն ևս երկու տնակաբնակ ընտանիքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
8537 դիտում
21:24 20-04-2017
Գուգարաց թեմի «Ձեռքդ մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնվեց և օրհնվեց 11-րդ բնակարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1956 դիտում
15:18 18-07-2018
«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով Վանաձորում հանձնվեց 22-րդ բնակարանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5491 դիտում
19:35 25-07-2017
Գուգարաց թեմը Սանահին վանքի տարածքում ապօրինի գերեզմանաշինության մասին պարզաբանում է տարածել
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»