211652_close_icon
views-count4688 դիտում article-date 14:10 20-12-2017

Ֆիլիպինների նախագահը հայտնել է Սուրբծննդյան տոների կապակցությամբ ռազմական գործողությունները դադարեցնելու որոշման մասին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ միակողմանի կդադարեցվեն ռազմական գործողությունները՝ կախված Սուրբ Ծննդյան տոների հետ։ Նա նշել է, որ նույն քայլն ակնկալում է հակառակ կողմից՝ ապստամբ «Նոր ազգային բանակ»-ից։ Դուտերտի խոսքով՝ կառավարական զորքերը կդադարեցնեն գործողությունները դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի նվազեցնեն ժողովրդի վախը։ «Իշխանությունները հույս ունեն, որ ապստամբները նույն բարի կամքը կդրսևորեն»,-ասել է նա։ Առայժմ հակառակ կողմը չի արձագանքել Դուտերտեի հայտարարությանը։

Նմանատիպ նյութեր