211652_close_icon
views-count3118 դիտում article-date 10:44 21-12-2017

ԵՄ-ՀՀ և ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է. Սյուզան Ստյուարտ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Արևմտյան կառույցները չեն կարող իրենց գործընկերներին համագործակցություն պարտադրել: Այնքանով, որքանով Հա­յաստանը պատրաստ է եղել այդ համագործակցությանը, այն դրական է զարգացել, հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական են: Սակայն դրանք բավարար չեն: ՆԱՏՕ-ն հա­մագործակցության լայն սպեկտոր է առաջարկում Հայաստանին, որքան խորը լինի համագործակցությունը, այնքան ավելի պաշտպանված կլինի Հայաստանը, քանի որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին աջակցում է Հայաստանի պաշտպանական համալիրի արդիականացմանը, բարեփոխմանը, պաշտպանունակության բարձրացմանը, Հայաստանի ցանկության դեպքում հարաբե­րությունների հնարավոր ողջ համալիրը կկիրառվի Հայաստա­նի դեպքում, բայց Հայաստանը չի կարող իրեն նման բան թույլ տալ ՀԱՊԿ անդամակցության պատճառով»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ համագործակ­ցությանը: Ըստ նրա՝ տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը հնարավորինս արդյունավետ համատեղել ՆԱՏՕ-ի հետ գործընկերու­թյան հետ: «Ուսումնական կենտրոնի բացումը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում կարևոր քայլ է, այս ուղղությամբ Հայաստանն իր աշխատանքը կշարունակի, քանի դեռ դրա հա­մար խոչընդոտներ չկան ՀԱՊԿ-ի կողմից: Ինչպես ԵՄ-ՀՀ հարա­բերություններում, այնպես էլ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է, և Հայաստանը փորձում է հնարավորն անել տպավորություն ստեղծելով, թե նույնիսկ ավելին է ցանկանում, ոչ մի ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ երկրում նման ընդարձակ ՆԱՏՕ-ՀՀ, ՀՀ-ԵՄ համագործակցություն չկա, ՀՀ իշ­խանություններն իսկապես դրան ձգտում են, այլ հարց է, թե որ­քանով է այդ ընդլայնված ձևաչափը հնարավոր ռուսական պրոյեկտների հետ համատեղել»,- ասել է Ստյուարտը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր