211652_close_icon
views-count3793 դիտում article-date 09:21 21-12-2017

ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում նույնը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանձնվի․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում և կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետևյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին: ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ և ԵՄ-ն, և ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արևմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի այն դիտարկմանը, թե ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ինտենսիվությունն ու արագությունը կախված է հայկական կողմից: Վերջինիս խոսքով, ՌԴ-ԱՄՆ առճակատման պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր