1477 դիտում
16:59 21-12-2017
Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողների անմեղությունը
Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հունվարի 31-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանի և նույն բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Կարեն Միլիտոնյանի անմեղությունը և նրանց արդարացրել է:
Հետագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ս/թ հոկտեմբերի 18-ի որոշմամբ վերոհիշյալ դատավճիռը թողել է անփոփոխ՝ մերժելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
15:33 22-05-2018
Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը
3206 դիտում
16:00 11-10-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
664 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1075 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում