211652_close_icon
views-count6166 դիտում article-date 15:13 21-12-2017

«Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք: Տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո: Տրվել է նաև նաև շուրջ 12կգ և 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու և թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր