211652_close_icon
views-count109664 դիտում article-date 15:43 22-12-2017

Ի՜նչ աստիճանի տգետ պետք է լինի մարդը, որ ասի, թե իբր Մանվել Գրիգորյանը տարածքներ է հանձնել. ազատամարտիկներն արձագանքել են զառանցանք-հրապարակմանը

Ներկայացնում ենք մի շարք ազատամարտիկների արձագանքն այսօրվա մի հրապարակման, թե իբր Մանվել Գրիգորյանի ղեկավարած զինվորական կազմավորումները պատերազմի ժամանակ տարածքներ են հանձնել. [b]Վազգեն Վարդանյան, Վեդիի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ. [/b] - Գեներալ Մանվել Գրիգորյանը հայ ազգի, հայրենիքի նվիրյալ զավակ է: Եթե մի թերթի խորհուրդ են տվել, թե գեներալի անունը շատ գրես, թերթիդ ընթեցողների թիվը կավելանա, դա չի նշանակում, որ իրավունք ունեք ափռցփռ խոսել հերոսի հասցեին: Նախ՝ Արցախի հերոսի կոչումն ու «Ոսկե արծիվ շքանշանը» զորավարին հանձնել են Արցախի իշխանությունն ու ժողովուրդը, զորավարը Արցախի մայրերի երախտագիտությանն էլ է արժանացել, եթե լինեք Արցախում, այնտեղ ամեն քայլափոխի գեներալին օրհնում են, քանի որ իրենց հողերն է ազատագրել եւ պաշտպանել: Ինչ աստիճանի տգետ պետք է լինի մարդը, որ ասի, թե իբր Մանվել Գրիգորյանը տարածքներ է հանձնել: [b]Խորեն Հովսեփյան. [/b] - Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ 1989թ. օգոստոսի 30-ից: Միակ հրամանատարն է, որ սկզբից մինչեւ վերջ մնացել ու կռվել է: Չգիտեմ ՝ որ անառակի զավակն է նման բան ասում, բայց թող բոլորն էլ իմանան, ընդհակառակը, դեռ մի բան էլ ուրիշ հրամանատարներն են փախել, իսկ ինքը մնացել է: Շատ ջոկատներ են եկել, մի երկու շաբաթ մնացել, թողել են փախել, բայց Մանվել Գրիգորյանը մնացել է: Հակառակը, որտեղ եղել է, ձգտել է մի բան էլ առաջ գնալ, բայց ոչ թե հետ: Բոլոր արցախցիներն էլ Մանվել Գրիգորյանին հարգում եւ գնահատում են: Նա բոլոր արցախցիների Մանվելն է: [b]Յուրա Ալեքսանյան, ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, 5-րդ բրիգադի մարտիկ. [/b] - Էդ ղզիկ հոդվածագիրը ճշտի աչքերին չի կարող նայել: Ես զգուշացնում եմ էդ կենդանուն, որ ինքը պատասխան է տալու ազգի հերոսին վարկաբեկելու փորձի համար: Նմանները պատմության աղբանոցում կհայտնվեն, իսկ Մանվել Գրիգորյանի արածները հայ ազգը երբեք չի մոռանալու, հենց ժողովուրդն է Մանվել Գրիգորյանին հերոսի կոչման արժանացրել: [b]Աբել Հարությունյան, ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ. [/b] - Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ առաջին մարդը, ում հարկավոր է կենդանության օրոք ազգային հերոսի կոչում տալ, Մանվել Գրիգորյանն է: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր նաեւ, որ պատերազմի ամենաթեժ պահին պատերազմի ծանրության առյուծի բաժինը 5-րդ բրիգադն է իր վրա վերցրել: Փառք ու պատիվ Սպարապետին: Եվ հիմա եթե որեւէ մեկը պետք է փորձի ուրանալ Սպարապետին, եթե պետք է փորձի իր կեղտոտ գործերում ներքաշել արցախցիներին, ես թքել եմ նման մարդու վրա: [b]Մխիթար Հարությունյան, ազատամարտիկ, ԵԿՄ վարչության անդամ. [/b] - Քամին սարից ի՞նչ կտանի: Հիմա մի երկու անխելք մարդ ինչքան ուզեն՝ ավել-պակաս խոսեն, ո՞ւմ կարող են համոզել, որ Մանվել Գրիգորյանը հերոս չէ: Ո՞վ կարող է ուրանալ զորավարի վաստակը, ո՞վ կարող է ուրանալ, որ Մանվել Գրիգորյանը թուրքին խաղաղություն պարտադրած հաղթական զորահրամանատար է եղել: [b]Ռուդիկ Դավթյան, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ. [/b] - Էդ լոփո-լոփո խոսողին հասկացրեք, որ եթե Մանվել Գրիգորյանն ու իր նման հերոս տղաները չլինեին, թուրքը գալու էր Երեւան էլ հասներ: Այսինքն՝ գեներալ Մանվելը կնգադ, քրոջդ, հարազատներիդ քամակը փրկել է, որ դու շնորհակալություն հայտնելու փոխարեն հերոս մարդուն վարկաբեկե՞ս: Ամոթ է, ուշքի եկեք, պատերազմը դեռ չի ավարտվել: Մոռացա՞ք, որ ապրիլյան պատերազմի օրերին էլի Մանվելն ու Երկրապահներն օգնության հասան, կանգնեցին առաջնագծում հայ դիրքապահի կողքին:

Նմանատիպ նյութեր