74155 դիտում
18:04 22-12-2017
Լեգենդին գնահատում ու մեծարում են լեգենդները. «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալը կենդանի լեգենդ Սարգիս Ստեփանյանին փոխանցեց Վլադիմիր Գասպարյանի կողմից շնորհած ամենաբարձր պարգևը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ն կազմակերպել էր մեծարման երեկո՝ նվիրված բազկամարտի աշխարհի գավաթակիր, ՀՀ զինված ուժերի մայոր, կենդանի լեգենդ Սարգիս Ստեփանյանին:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյի ընթացքում լեգենդ Ս. Ստեփանյանը պատանի դինամոյականներին պատմեց իր անցած ուղու, հաջողությունների, դժվարությունների, հայրենի հողի արժեքի և սպորտով զբաղվելու կարևորության մասին:
ՀՀ զինված ուժերի մայոր Ս, Ստեփանյանը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման ընթացքում, վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ, ականի պայթյունից վիրավորում էր ստացել՝ կորցնելով 2 ոտքն ու աջ ձեռքը:
Երեկոյի ժամանակ Ս. Ստեփանյանը ՀՀ Ոստիկանության պետ, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգևատրվեց «Դինամո». ՄՀԿ ամենաբարձր պարգևով՝ «90-ամյակի Հոբելյանական» մեդալով:
Ս. Ստեփանյանին շնորհվեց նաև «Պատվավոր Դինամոյական» բարձր կոչում: Պարգևատրումը կատարեց ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժնի պետ, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ , Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ով մինչև ՀՀ ոստիկանապետի կողմից մեդալը կհանձնվեր Ս. Ստեփանյանին, պատանի դինամոյականներին ներկայացրեց Սարգիսի անցած մարտական ու մարզական ուղին, այնուհետև պատանի դինամոյականները դիտեցին լեգենդի մասին պատրաստված կարճամետրաժ ֆիլմ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաները իմացան նաև, որ Լեհաստանի Ռումիա քաղաքում օրերս ավարտված բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում Ս. Ստեփանյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Նա 2 ոսկե մեդալով հաղթել է 75 կգ հենաշարժական համակարգի խնդիրներով և 80 կգ վերին վերջույթների խնդիրներով քաշային կարգերում: Նա մրցաշարում մեկ վերջույթով պայքարած միակ մարզիկն է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+