211652_close_icon
views-count68723 դիտում article-date 18:05 07-03-2018

Ինչու էր ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանն այցելել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ, Ոստիկանության մատարկան և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ «Դինամո» ՄՀԿ-ում անվճար մարզական պատրաստվածություն են անցնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու սպորտով: Երեխաները անվճար հիմունքներով իրենց մարզական պարապմունքներն են անցկացնում «Դինամո»-ում, որտեղ նրանց մարզում են իրենց գործին գիտակ, մարդկային հատկություններով օժտված մարզիչներ: «Դինամո»-ում նաև իրենց մարզումներն են անցկացնում Ոստիկանության կենտրոնական ապարատի տարածքային վարչությունների ու բաժինների ծառայողները: 2017թ.-ին ֆիզիկական պատրաստականության ամփոփոիչ ստուգարքներից բարձր առաջադիմություն են ցուցաբերել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, նրա ենթակայության տակ գտնվող Ոստիկանության Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի բաժինների, Ոստիկանության Նոր Հաճնի, Գառնիի, Բյուրեղավանի բաժանմունքների ծառայողները: Այսօր՝ մարտի 7-ին, Գ, Հայրապետյանի գլխավորությամբ «Դինամո» ՄՀԿ-ի մի խումբ աշխատակիցներ հերթական անգամ անակնկալ այցելեցին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որտեղ 2017թ.-ի ֆիզիկական պատրաստականության ամփոփիչ ստուգարքներից բարձ առաջադիմություն ցուցաբերած մարզի Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին: Վ. Գասպարյանի կողմից ակտիվ համագործակցության համար Կոտայքի մարզի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը պարգևատրվեց Հայաստանի «Դինամո» ՄՀԿ «Պատվո մեդալով», որը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ փոխանցեց Գ. Հայրապետյանը: Բարձր առաջադիմություն ցուցաբերած Ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան արժեքավոր հուշանվերների և պատվոգրերի: Պարգևատրումը կատարեցին Գ. Հայրապետյանն ու Ռ. Կիրակոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Հայրապետյանը դատարկաձեռն չէր այցելել Կոտայքի մարզի ոստիկաններին. նրանց հանձնվեց մարզական գույք, որոնք ոստիկանները օգտագործել են իրենց ամենօրյա պարապմունքներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+

Նմանատիպ նյութեր