4544 դիտում
18:13 22-12-2017
Հայ դահուկավազորդները գործնականում ապահովել են երկրորդ օլիմպիական վարկանիշը
Դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում և մասնակցում մրցաշարերի:
«Ֆինլանդիայում մենք 1.5 ամիս անցկացրինք: Հավաքականի կազմում էին բոլոր առաջատար մարզիկները՝ Սերգեյ և Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը:
Ցավոք, Սերգեյը ծնկի վնասվածք ստացավ և ստիպված վերադարձավ Հայաստան, որտեղ հիմա բուժում է անցնում: Այս հանգամանքը մեզ շատ վշտացրեց, բայց ոչինչ չես անի: Հուսամ, նրա հետ ամեն ինչ կկարգավորվի և նա բնականոն հունին կվերադառնա »,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արթուր Միքայելյանը:
Մարզիչն ասաց, որ իր սաները հաջող հանդես եկան Ֆինլանդիայի չորս քաղաքներում անցկացված դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցաշարերում: Միքայելն ու Թադևոսը տեղ զբաղեցրին 10-ից 30-րդ հորիզոնականների միջակայքում:
Սերգեյի կրտսեր եղբայրը կարողացավ երկու անգամ զբաղեցնել երրորդ հորիզոնականը երիտասարդների ստուգատեսում (մինչև 20 տարեկաններ): Մարիամ Միքայելյանը վատառողջ լինելու պատճառով համարյա չմասնակցեց, իսկ Կատյան նկատելիորեն բարելավեց արդյունքները:
«Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 և պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյն ունի 55 միավոր և արդեն վաղուց ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաև Միքայելի մասին, որը վաստակել է 91 միավոր: Բաղձալի թվին մոտ է նաև Թադևոսը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր և կարող է«սպիտակ քարտի» հույս ունենալ:
Հունվարի 20-ին FIS-ը կհրապարակի 2018 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Ամեն դեպքում վերջին խոսքի իրավունքը մեր ֆեդերացիայինն է, որը ամեն հարցում աջակցություն է ցուցաբերում»,-հայտնեց Արթուր Միքայելյանը:
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
15:31 09-02-2014
Սոչի-2014. հայ դահուկավազորդները անհաջող ելույթներ ունեցան
4009 դիտում
15:48 11-02-2014
Սոչի-2014. հայ դահուկավազորդները որոշել են չմասնակցել սպրինտային մրցաշարին
2251 դիտում
17:23 18-01-2022
Եվս 4 հայ մարզիկ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել
Այս բաժնից
2377 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3040 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2551 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում