211652_close_icon
views-count1778 դիտում article-date 15:31 09-02-2014

Սոչի-2014. հայ դահուկավազորդները անհաջող ելույթներ ունեցան

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում սկիատլոնի 30 կմ դահուկավազքում իրենց ելույթները ավարտեցին Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները: Սերգեյ Միքայելյանն ` 1.13.16 արդյունքով եզրագիծը հատեց 46-րդ տեղով, իսկ Արթուր Յեղոյանը` 1.17.44 ցուցանիշով զբաղեցրեց 63-րդ տեղը: Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնիան, ով իր կարիերայի ընթացքում երկրոդ անգամ հռչակվեց Օլիմպիական չեմպիոն: Դահուկավազք.սկիատլոն. 30 կմ 1. Դարիո Կոլոնիա (Շվեյցարիա)`1:08.15,4. 2. Մարկուս Հելլներ (Շվեդիա) ` +0,4. 3.Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) ` +1,4.

Նմանատիպ նյութեր