211652_close_icon
views-count4009 դիտում article-date 15:48 11-02-2014

Սոչի-2014. հայ դահուկավազորդները որոշել են չմասնակցել սպրինտային մրցաշարին

Վարկանիշային միավորներով օլիմպիական ուղեգիր նվաճած աշոցքցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մարզիչների հետ լրջորեն խորհրդակցելուց հետո որոշեցին չմասնակցել այսօր մեկնարկող արագավազքի մրցաշարին, չհոգնել ու զերծ մնալ մրցումային լարվածությունից, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Փոխարենը մեր մարզիչները իրենց սաներին կհայտավորեն փետրվարի 14 –ին կայանալիք 15 կմ ձգվող դասական ոճի մրցումներին : Նշենք նաև , որ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23 –ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի դահուկավազքում : Փետրվարի 13 –ին կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում հայտավորված է նաև գյումրեցի Կատյա Գալստյանը : Ինչ վերաբերում է լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանին , ապա նա փետրվարի 19 –ին և 22 –ին իր ունակությունները կդրսևորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում :

Նմանատիպ նյութեր