61370 դիտում
22:52 22-12-2017
Հայաստանում զորակոչիկները կարող են ընտրել մարտական դիրքերում ծառայությունը և որոշակի առավելություններ ստանալ
Հայաստանում այն երիտասարդների համար, որոնք պատրաստ են ծառայել առաջնագծում, մեկնարկում է «Ես եմ» ծրագիրը:
Ժամկետային պայմանագրային ծառայության այս նոր մոդելով երիտասարդը կծառայի երեք տարի՝ երկուսի փոխարեն: Ընդ որում 7-ը ամիսը զինվորը կանցկացնի տանը:
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս երիտասարդին կվճարվի որոշակի գումար` հանգստյան ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին էլ նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 միլիոն ՀՀ դրամ, որով զորացրված զինծառայողը կկարողանա ծրագրի շրջանակներում՝
[b]-[/b]ձեռք բերել մատչելի բնակարան
[b]-[/b]բացել մինի-ֆերմա
[b]-[/b]վճարել ուսման համար:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առաջիկա ձմեռային զորակոչին ծրագիրն արդեն ներդրվել է, մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ՝ ծառայության այս տարբերակը ընտրելու մասին։
«Շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել և այլն: Այս մանրամասներն ունենալուց հետո, վստահ եմ, որ այդ թիվը կաճի։ Պետք է հաշվի առնենք, որ առաջին անգամ ենք իրականացնելու, կարծում եմ, որ հարյուր զինծառայողի ներգրավումն արդեն իսկ լավ արդյունք կլինի ծրագրի համար, իսկ առաջիկա զորակոչին ավելի ինտենսիվ կպատրաստվենք, դպրոցներում զորակոչային ռեսուրսի հետ աշխատելով»,- ասել է պաշտպանության նախարարը:
Այն երիտասարդները, ովքեր չեն ընտրի այս ծրագիրը, կծառայեն այժմ էլ գործող նախկին մոդելով:
[url=https://jam-news.net/?p=77088&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
10113 դիտում
15:25 22-01-2021
Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները. Արծրուն Հովհաննիսյան
1939 դիտում
21:15 22-07-2016
Զորակոչիկները մինչ ծառայության մեկնելը կլրացնեն հոգեբանական հարցաշար
30105 դիտում
09:57 27-09-2017
Արտագաղթած զորակոչիկները 1 մլն 800 հազար դրամով կազատվեն պատժից մինչև 2017թ մայիսի 1-ը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»