211652_close_icon
views-count30817 դիտում article-date 21:23 23-12-2017

Սերխիո Ռամոս. Հիմա Բարսելոնայում կասեն, որ ես պետք է բանտ նստեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Իսպանիայի 17-րդ տուրում «Բարսելոնայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/23/1085424/]պարտությունը[/url] (0:3): «Առաջին խաղակեսում մենք իսկապես գերազանց խաղացինք: Առաջ անցնելու համար պահեր ունեինք, բայց չստացվեց: Երկրորդ խաղակեսը բոլորովին այլ ընթացք ունեցավ: Սա տհաճ պարտություն էր, քանի որ հասկանում ենք հետևանքները: Այլ թիմերից կրած պարտություններից ավելի տհաճ է: Սակայն պարտությունները չեն մթագնի մեր 2017-ը: Տարին մեր համար հրաշալի ու պատմական ստացվեց: Ինչ վերաբերում է Սուարեսի դեմ խախտմանը, ապա հիմա Բարսելոնայում բոլորը ասելու են, որ ես պետք է բանտ նստեմ Պուչդեմոնի հետ (Կատալոնիայի նախկին ղեկավարը) միասին: Սակայն ես նրան հարվածելու առանձնապես մտադրություն չունեի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր