211652_close_icon
views-count95731 դիտում article-date 16:08 24-12-2017

Սրբապղծություն Երևանում. ոստիկանները հանցանքի վայրում բռնել են ճիվաղներին. ովքեր «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել էին եղևնիներ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելու ժամանակ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 17-ամյա Բաբկեն Գ.-ն, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Գոռ Դ.-ն: Պարզվել է, որ վերջիններս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից գողացել են եղևնիներ: Ոստիկանները եղևնիները հայտնաբերել են Գոռ Դ.-ին պատկանող Nissan մակինիշի բեռնախցիկում: Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր