Ալեքսեյ Նավալնիին առաջադրեցին Ռուսաստանի նախագահի թեկնածու
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել են նախագահի թեկնածու: Առաջադրումը տեղի է ունեցել քաղաքացիական նախաձեռնող խմբի հավաքում, որ կայացել է Մոսկվայում՝ «Սերեբրյանի բոր» հանգստավայրի լողափին:
Կողմ են քվեարկել 742 մարդ: Որոշումն ընդունվել է միաձայն: Լրագրողների հետ միասին հավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ:
Առաջադրվելուց հետո Նավալնին իր ելույթում կողմնակիցներին անվանել է «քաղաքականության կենտրոնական խաղացողներ» և ընտրողներին կոչ արել բոյկոտել ընտրությունները, եթե իր մասնակցությունը թույլ չտան:
Հավաքին ներկա են եղել Մոսկվայի ԿԸՀ-ի երկու ներկայացուցիչ: ԿԸՀ-ն հանդես է գալիս թեկնածու Նավալնիի դեմ՝ մատնանշելով վերջինիս դատվածությունը «ծանր հանցագործության» հոդվածով: Նավալնին ինքը վստահ է, նման լրացուցիչ սահմանափակումը հակասում է Սահմանադրությանը:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2018թ. մարտի 18-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
В Москве группа избирателей из 750 человек проголосовала за самовыдвижение @navalny кандидатом на пост президента России. #Навальный2018 pic.twitter.com/JOxueUIOFk
— Команда Навального (@teamnavalny) December 24, 2017