211652_close_icon

Մոսկվայում հերթական անգամ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9241 դիտում article-date 19:54 25-08-2018
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ձերբակալվել է Մոսկվայում: Այդ մասին թվիթերի իր էջում հայտնել Նավալնիի մամլո քարտուղար Կիա Յարմիշը: «Նավալնիին ձերբակալել են իր տան շքամուտքի մոտ: Այժմ նա գտնվում է «Դանիլովսկիի» քաղմասում: Թե ինչի համար են ձերբակալել, չեն ասում: Հեռախոսն էլ ձեռքից վերցրել են», գրել է Յարմիշը: «Դանիլովսկիի» շրջանային ոստիկանության բաժինը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության և բերման ենթարկելու փաստը: Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Մոսկվայում քաղաքապետի ընտրություններ են կայանալու, իսկ ՌԴ 25 շրջանում նաև դաշնային ղեկավարների ընտրություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր