3988 դիտում
13:37 25-12-2017
Փորձի փոխանակում ՀԵՀ-ի և Արցախի հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցները երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էին։ Ծրագրի նպատակն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատակիցներին հնարավորություն տալ փորձի փոխանակում իրականացնել Արցախի երիտասարդների և հասարակական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ։
Ծրագրի առաջին օրը ՀԵՀ ներկայացուցիչներն այցելեցին Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված զորամաս։ Կատարվեց շրջայց զորամասում, տեղի ունեցավ հանդիպում զորամասի ղեկավարության և զինվորների հետ։ Այցի ընթացքում ՀԵՀ-ը զորամասին նվիրաբերեց առաջին անհրաժեշտության պարագաներ։
Երկրորդ օրը Երիտասարդական հիմնադրամի աշխատակիցները Ստեփանակերտում հանդիպում ունեցան տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։ Ներկաները ծանոթացան Արցախում հասարակական գործընթացների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Երիտասարդական հիմնադրամի գործունեությունը, խոսվեց ՀԵՀ մարզային կենտրոնների ծրագրերի մասին։ Արցախի ՀԿ-ների անդամներն իրենց հերթին ծանոթացրին հասարակական դաշտում տարվող աշխատանքների, առկա խնդիրների մասին. նշվեց, որ իրենց աշխատանքներում գերակշռում է սոցիալական բաղադրիչը։ Կողմերը փորձեցին գտնել լուծումներ, ուրվագծեցին համագործակցության եզրեր, առանձնացվեցին գործակցության ձևաչափերը։
Տեղեկացնենք, որ առաջիկայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր 11-րդ կենտրոնը կբացի Արցախում, և քննարկման ընթացքում նշված բոլոր կետերը, նկատառումները հաշվի կառնվեն ՀԵՀ Արցախի կենտրոնի աշխատանքներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
650 դիտում
20:14 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
920 դիտում
20:54 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
921 դիտում
16:53 27-12-2022
Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
997 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
943 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
1000 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ