211652_close_icon
views-count21071 դիտում article-date 16:33 25-12-2017

Լարսում վրաններ են տեղադրվել, գործում է դաշտային խոհանոց. առկա է ձնահոսքի վտանգ. ԱԳՆ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/25/1085518/]Վերին Լարս անցակետի հատվածում[/url] կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր