13969 դիտում
20:11 25-12-2017
Լրագրողները լավագույն մարզիկ ճանաչեցին Արթուր Ալեքսանյանին, մարզասերները՝ Հենրիխ Մխիթարյանին
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի լրագրողների քվեարկությունը և sms քվեարկության ամփոփումը:
ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 25 մարզիկի անուններ, որոնցից քաղաքացիների sms-ների և 23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում պետք է ընտրվեին տասը լավագույնները:
[b]Լրագրողների քվեարկության արդյունքում պատկերը հետևյալն է՝
[/b]
Արթուր Ալեքսանյան ՝210 միավոր
Լևոն Արոնյան՝ 172 միավոր
Մաքսիմ Մանուկյան և Հենրիխ Մխիթարյան՝ 161 միավոր
Հովհաննես Բաչկով՝ 147 միավոր
Սիմոն Մարտիրոսյան՝ 120 միավոր
Գոռ Մինասյան՝ 44 միավոր
Տիգրան Կիրակոսյան՝ 42 միավոր
Լևան Բերիանիձե՝ 41 միավոր
Էդգար Ստեփանյան՝ 34 միավոր
Քաղաքացիների sms-ների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայնը ստացավ Հենրիխ Մխիթարյանը:
[b]Այսպիսով, «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ամփոփումից հետո լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
[/b]
Հենրիխ Մխիթարյան՝ 9897.62
Արթուր Ալեքսանյան՝ 7686.50
Լևոն Արոնյան՝ 6148.59
Գրիգոր Մխիթարյան՝ 4568,93
Մաքսիմ Մանուկյան 4377.62
Հովհաննես Բաչկով՝ 3953.65
Սիմոն Մարտիրոսյան՝ 3683.72
Էդգար Ստեփանյան՝ 2503.92
Արթուր Թովմասյան՝ 2485.95
Տիգրան Կիրակոսյան՝ 2196.90
Մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին` Մարզահամերգային համալիրում, հայտնում է Armsport.am-ը:
Նմանատիպ նյութեր
14013 դիտում
20:56 25-02-2017
Արթուր Ալեքսանյանին եւ Հենրիխ Մխիթարյանին շնորհել են «Հայկյան» մրցանակ. ՖՈՏՈՇԱՐՔ
1886 դիտում
16:14 11-05-2016
«Լեսթերի» երկրպագուները Մարեզին մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչեցին. տեսանյութ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը