211652_close_icon
views-count1801 դիտում article-date 14:09 26-12-2017

Հրապարակվել է խնամակալության և հոգաբարձության մարմինների ու հանձնաժողովների գործունեության վերաբերյալ ՀՀ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ: [url=http://www.ombuds.am/images/Final.pdf]Զեկույցը [/url]հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝ · խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը, · բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները, · աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն, · խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները, · բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները, · խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։ Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են առաջարկներ, որոնք կնպաստեն խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության և երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմանը: Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ու զեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը: Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաև քննարկումներ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների և ԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր