211652_close_icon
views-count2613 դիտում article-date 13:56 26-12-2017

Հայաստանի օդային տարածքով չվերթերի քանակը շուրջ 40%-ով ավելացել է, փոխվել է նաև թռիչքների աշխարհագրությունը. Սերգեյ Ավետիսյան. Tert.am

Հայաստանի օդային տարածքի մայրուղիներով անցնող չվերթերի քանակը կտրուկ աճ է արձանագրել՝ շուրջ 40 տոկոս: Այս մասին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ասաց լրագրողներին՝ ամփոփելով 2017 թ., հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/26/Sergey-avetisyan/2575172]Tert.am[/url]-ը։ «Այս տարվա դեկտեմբերից սկսած ՀՀ-ում գործում է, այսպես կոչված, «օդային մայրուղիներից ազատ օդային տարածքի» հայեցակարգը, որը, ըստ էության, հնարավորություն է տալիս տարանցիկ չվերթեր իրականացնող ավիաընկերություններին ՀՀ օդային տարածք մուտք գործել ցանկացած կետից. այնուհետև ազատականորեն տեղաշարժվելով ՀՀ օդային տարածքում` դուրս գալ ՀՀ օդային տարածքից: Սա խնայողություն է ավիաընկերությունների համար թե՛ վառելիքի, թե՛ ժամանակի առումով»,-ասաց Քաղավիացիայի վարչության պետը: Նա տեղեկացրեց, որ այս քայլն արվել է, որպեսզի Հայաստանի օդային տարածքն ավելի գրավիչ դառնա ավիաընկերությունների համար՝ ՀՀ-ի տարածքով օդային թռիչքներ իրականացնելու համար: Ըստ Սերգեյ Ավետիսյանի՝ բեռնափոխադրումների մասով ևս աճ է արձանագրվել: «Այս տարի Զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է շուրջ 20 500 տոննա ապրանք, որը նախորդ տարվա համեմատ մոտ 30 տոկոսով ավել է: Ներկայումս Զվարթնոց օդանավակայանում իրականացվում է օրական 30-35 կանոնավոր չվերթ՝ 28 ավիափոխադրողի կողմից: Իհարկե, ունենք ոչ կանոնավոր թռիչքներ ևս»: Քաղավիացիայի վարչության պետի տեղեկացմամբ՝ 2017 թ. ավելացել է նաև թռիչքների աշխարհագրությունը: Նոր ուղղություններ, նոր ավիաուղիներ բացվեցին Աստանայից, Դամասկոսից, Հուրգադայից, Թել Ավիվից, Բեյրութից և Մինսկից: «2018 թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսելու դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն քաղաքներ՝ շաբաթական համապատասխան երկուական չվերթերով ցերեկային ժամերին, որը շատ հետաքրքրում է մեր հանրությանը, սա ևս ազդակ է, որ զարգացումները դրական են»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/12/26/Sergey-avetisyan/2575172]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր