211652_close_icon
views-count5122 դիտում article-date 18:09 26-12-2017

ՌԴ ԿԸՀ-ն թույլատրել է Քսենիա Սոբչակին մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն որոշել է թույլատրել հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Սոբչակն իր նախընտրական [url=https://sobchakprotivvseh.ru/blog/219]կայքում[/url]: Քսենյա Սոբչակը առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից: Այժմ նա 100 հազար ստորագրություն պետք է հավաքի, 2018 ընտրություններում պաշտոնապես դառնալու համար: Քսենիա Սոբչակի քարոզարշավին հանդես է գալիս «Բոլորին դեմ» կարգախոսով: ԿԸՀ նախօրեին մերժել է ընդդիմադիր մեկ այլ թեկնածու Ալեքսեյ Նավալնիին որպես նախագահի թեկնածու գրանցել: Վերջինս կոչ է արել ընտրողների գործադուլ հայտարարել և բոյկոտել ընտրություններն, ի նշան բողոքի: Սոբչակը Նավալնիին չգրանցելը որակել է «հրեշավոր անարդարություն և իշխանության հերթական սխալը»: Նա հրաժարվել է աջակցել ընտրությունների բոյկոտին, և Նավալնիին առաջարկել է դառնալ իր վստահված անձը:

Նմանատիպ նյութեր