211652_close_icon

Գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել նկարիչներին՝ սեփականության իրավունքով պատկանող արվեստանոցների համար

views-count2335 դիտում article-date 21:21 26-12-2017
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու հավանությանն է արժանացել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող`գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող և փաստացի որպես ստեղծագործական արվեստանոցներ օգտագործվող շինությունների մասով կտրամադրվի գույքահարկի գծով արտոնություն: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը կգումարվի 2018 թ.-ի փետրվարի 13-ին:

Նմանատիպ նյութեր