1008 դիտում
16:18 18-03-2016
«Թումո» կենտրոնին տրամադրվել է հողի հարկի գծով արտոնություն
Երևանի ավագանու մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում է ըստ նշանակության:
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երևանի ավագանին ընդունել է որոշումը:
Նմանատիպ նյութեր
6396 դիտում
23:22 19-03-2018
Հողի հարկի գծով արտոնություն է տրամադրվել «Թումո» կենտրոնի համար
2191 դիտում
21:21 26-12-2017
Գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել նկարիչներին՝ սեփականության իրավունքով պատկանող արվեստանոցների համար
2811 դիտում
14:41 17-03-2017
Երևանի ավագանին սահմանել է հողի հարկի գծով արտոնություններ
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»