211652_close_icon
views-count11164 դիտում article-date 21:10 26-12-2017

Անգլիայի առաջնություն. Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Բերնլիի» հետ: Մի կողմից, սա անակնկալ արդյունք կարելի է համարել, մյուս կողմից՝ մանկունյանցիները պետք է գոհ լինեն: Առաջին խաղակեսից հետո «Բերնլին» առջևում էր 2:0 հաշվով: Ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոն միանգամից երկու փոխարինում կատարեց. Ռոխոյի ու Իբրահիմովիչի փոխարեն խաղադաշտ մտան Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսի Լինգարդը: Հենց վերջինս էլ դարձավ հանդիպման հերոսը. 53-րդ րոպեին նա կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հանդիպման ավելացված ժամանակում դիպուկ հարվածով կարողացավ «Մանչեսթեր Յունայթեդին» փրկել պարտությունից: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 43 միավորով մնաց երկրորդ տեղում, սակայն նրան ընդհուպ մոտեցավ «Չելսին», որը 2:0 հաշվով հաղթելով «Բրայթոնին», ունի 42 միավոր: Իսկ առաջատարը, «Մանչեսթեր Սիթին» 55 միավոր ունի և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 2:2 Ջեսի Լինգարդ, 53, 90+1 – Էշլի Բարնս, 3, Սթիվեն Դեֆուր, 36 «Չելսի» - «Բրայթոն»՝ 2:0 Ալվարո Մորատա, 46, Մարկոս Ալոնսո, 60
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր