Պաշտոնյաները Սուրբ Ծնունդը կնշեն Գլենդելում. նախապես վարձակալել են բնակարաններ 2000 դոլարով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների և հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է:
Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է:
Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բաների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]