211652_close_icon
views-count40250 դիտում article-date 18:56 27-12-2017

Արմավիրի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել մեխանիզատորի և գյուղապետի միջև. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ Գրիգորյանի և 44-ամյա Տիգրան Բաղդասարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Շ. Գրիգորյանը սուր եզր ունեցող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Տ. Բաղդասարյանին: Վերջինս հրաժարվել է Ոստիկանություն հաղորդում տալուց: Հետաքննիչի կողմից էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի Հողեր» ՍՊԸ-ում՝ որպես մեխանիզատոր, իսկ Տ. Բաղդասարյանը՝ Մյասնիկյան համայնքի ղեկավարն է: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր