211652_close_icon
views-count46492 դիտում article-date 21:29 12-10-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրում. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հոկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ոււնեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետընթացի արդյունքում Մկրտիչ Մ.-ն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում: Նրան առաջինը օգնության են հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս են բերել, իսկ նրան օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր